«Դիվանագիտություն» բառն առաջացել է «դիվան» բառարմատից, որ պահլավերենից է մեզ անցել ու հնում նշանակել է «արքունական ատյան», իսկ մեր ժամանակակից մտածելակերպով կարելի է համեմատել արտաքին գործերի նախարարության հետ:
«Ի՞նչ է հույսը», «Ո՞Ւմ վրա կարող ենք մեր հույսը դնել» և վերջապես «Մեր կյանքի համար ինչքանո՞վ է կարևոր հույս ունենալը»։ Սրանք հարցեր են, որոնք յուրաքանչյուրիս էլ հետաքրքրում են, և փորձում ենք գտնել դրանց պատասխանները։
Այս մյուռոնօրհնությանն էլ արժանացանք, այսինքն՝ ևս յոթ տարի ապրեցինք, քանզի, ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի, յոթ տարին մեկ մյուռոնօրհնության արարողություն է կատարվում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնվեց Սրբալույս Մյուռոնը: Արարողությանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, դեսպաններ։
Երբ ճրագը վառում են, այն բարձր տեղ են դնում, որ լուսավորի շուրջը եղողներին։ Այդպես էլ Արարիչ Տերը առաջինը համայն ազգերից հավատքի լույսով լուսավորեց հայոց հինավուրց ազգն ու դրեց Արարատ լեռան վրա, որ լուսավորի դեռևս հեթանոսական խավարում գտնվող ազգերին։
Կա հոգու աչք, սրտի աչք, մտքի և, վերջապես, մարմնի աչք, որը պարզապես տեսնում է աշխարհը իր բոլոր մանրամասներով հանդերձ, իր արտաքին բացատրմամբ, ըմբռնողականության վերացականությամբ, ուր առարկան, իրը, ամենայն բան երևութական են:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...